Այսօր՝ հոկտեմբերի 16-ի առավոտյան, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ «Բուրատինո» ռեստորանում, կախվելու միջոցով  ինքնասպան է եղել մի երիտասարդ:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ-քննչական խմբի կողմից ավելի ուշ պարզվել է, որ կախվածը 37-ամյա Ա. Խաչատրյանն է, ով ամուսնալուծված էր ու մշտական բնակության վայր չունենալով, ժամանակավորապես բնակվում էր նշված ռեստորանում: