Երևանի Նոր Խարբերդի 5-րդ փողոցի 26 տան մոտ այրվում է փայտե բաղնիք: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 17-ին, ժամը 03.17-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,
դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.47-ին, մարվել՝ 04.06-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Ամիրխանյանին պատկանող փայտե բաղնիքը` 18 քմ մակերեսով:




























