ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դասական աճուրդով վաճառքի կհանի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 7 մեքենաներ: Համապատասխան թույլտվության հարցը ներառված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 18-ի նիստի օրակարգում:
Մեքենաներից 6-ը ռուսական արտադրության ՎԱԶ եւ ԳԱԶ մակնիշի են, մյուսը` «Հյունդայի» միկրոավտոբուս: Ամենաէժանը գնահատվել է 1996 թ. արտադրության ՎԱԶ 21213 ավտոմեքենան (1996 թ. արտադրություն)` 230 հազ. դրամ: Ամենաթանկը գնահատված է ԳԱԶ 311000 մեքենան (2001 թ. արտադրություն)` 650 հազ. դրամ: «Հյունդայի» միկրոավտոբուսը 1995 թ. արտադրության է եւ գնահատված է 510 հազ. դրամ:
Գնահատումն իրականացրել է «Կռունկ» ՍՊԸ-ն:
Աճուրդի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ azdarar.am կայքից:




























