Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.35-ի սահմաններում, Արթիկ-Հոռոմ ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-21099»-ի ուղեւորը` 1985 թ. ծնված Վահան Ադամյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուս երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























