25-ամյա  Վ.Մ-ն քաշելով ծանոթուհու մազերից ծեծի է ենթարկել նրան: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղակացավ, որ սույն գործը իրենց մոտ է ստացվել այսօր` հոկտեմբերի 17-ին:

25-ամյա Վ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Մ. Խ-ի հետ, որի ընթացքում քաշքշել է վերջինիս մազերից եւ ծեծի է ենթարկել` պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք` պարանոցային հատվածի սալջարդի ձեւով:

Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: