Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է տեղական տուրք սահմանել զվարճանքի օբյեկտներում ալկոհոլային խմիչքների վաճառքի համար: «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ներառվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում: Նշենք, որ նման տուրք սահմանելու իրավունք կա հանրային սննդի օբյեկտների համար:

Կսահմանվեն նաեւ տուրքի այլ տեսակներ` հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար, ինչպես նաեւ համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու համար:

Մասնավորապես` ֆիրմային անվանումը օգտագործելու տուրքի չափն առաջարկվում է սահմանել 50-100 հազ. դրամ:

Մեկ այլ առաջարկվող փոփոխությամբ` բացօթյա առեւտուր կազմակերպելու թույտվության տուրքը օրական 350 դրամի փոխարեն պետք է սահմանվի 0-350 դրամ: Այսինքն` որոշ դեպքերում համայնքը տուրք չի գանձի բացօթյա առեւտուր կազմակերպելու համար: