ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 18-19-ը ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:  Մասնավորապես` Կոտայքի մարզի Քաղսի գյուղում այրվել է 2 հա, իսկ Արարատի մարզի Վեդի քաղաքում` 10 հա խոտ։ Հրդեհները մեկուսացվել են ու մարվել։