Թբիլիսյան խճուղում կեսգիշերին վիճաբանություն է տեղի ունեցել, որն ողբերգական ավարտ է ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով, նույն փողոցում գտնվող «Էտնա» ռեստորանի դիմացի մայթին մի խումբ երիտասարդներ վեճի են բռնվել, նրանցից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդի, ով Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` դանակահարողը փախուստի է դիմել:
NEWS.am-ի տեղեկությունը հաստատելով` ոստիկանությւոնից հայտնել են, որ միջոցառումներ են ձեռնարկվում կատարվածի հանգամանքները պարզելու, ինչպես նաեւ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի կապակցությամբ մանրամասները կհայտնենք ավելի ուշ:





























