Հոկտեմբերի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՈՒԱԶ»  մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Բաղրամյան եւ Արեւելյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետեւանքով «ՈՒԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 19.40-ին, Աբովյան-Բալահովիտ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ալֆա Ռոմեո»,   «Միցուբիշի-200» եւ «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենաներ:

Բախման հետեւանքով «Ալֆա Ռոմեո»-ի  2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Երկու դեպքում էլ կատարվում է քննություն: