Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում, տեղի կունենա Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե ժողովի մասնակիցներին կողջունեն Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: