Այսօր՝ հունվարի 20-ին, Հայիթիում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ռիխտերի սանդղակով 6,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները տեղի են ունեցել Երեւանի ժամանակով 15։03-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 60 կմ հարավ-արեւելք՝ 9,9 կմ խորության վրա։ Ցունամիի վտանգի մասին դեռեւս չի հաղորդվում, տվյալներ չկան նաեւ զոհերի եւ ավերածությունների մասին։
Հիշեցնենք, որ Կարիբյան ավազանի ամենահզոր երկրաշարժը Հայիթիում տեղի էր ունեցել հունվարի 12-ին։ Երկրի կառավարության ներկայացուցիչների կարծիքով, զոհերի թիվը կարող է հասնել 500 հազարի։




























