Սփյուռքի հայկական գաղթօջախները կանգնած են ուծացման եւ թուլացման վտանգի առջեւ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին հայտարարեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, ելույթ ունենալով Էջմիածնի Վաչե եւ Թամար Մանուկյան Մատենադարանի նորաբաց շենքում ընթացող ՀԲԸՄ ընդհանուր ժողով:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի 1 միլիոնանոց հայկական գաղթօջախից միայն 10 հազարն է ակտիվորեն մասնակցում հայանպաստ միջոցառումներին, նույն վիճակն է Եվրոպայում: Հայանպաստ միջոցառումների համար Սփյուռքը տարեկան հավաքագրում է 10-12 մլն դոլար, ինչն անբավարար է: Ըստ Պ. Սեդրակյանի՝ եթե 7 մլն սփյուռքահայերից յուրաքանչյուրը 25-ական դոլար նվիրաբերի, ապա կհավաքագրվի տարեկան 100 մլն դոլար: Դրամահավաքության ցածր մակարդակը, ըստ Պ. Սեդրակյանի, թուլացնում է նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հայ լոբբիստական կազմակերպությունների ազդեցությունը:





























