Հոկտեմբերի 22-ին, ժամը 19.18-ին տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշեն-Եղեգնաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում թափվել է դիզվառելիք:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում ավտոճանապարհին թափվել է դիզվառելիք, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է վտանգավոր:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի նշված հատվածը (մոտ 100 մ) ծածկել են ավազի շերտով, իսկ «Ճանշինի» աշխատակիցները` տեղադրել համապատասխան նախազգուշացնող նշաններ:




























