Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից սպանության համար  միջազգային հետախուզման մեջ են գտնվում Ռուսաստանի քաղաքացիներ՝ 29-ամյա Արթուր Կարագյոզյանը, Գրիգորի Երեմյանն ու Էդուարդ Փաշյանը եւ 31-ամյա Վլադիմիր Օհանյանը:

Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ, համաձայն ՌԴ իրավապահ մարմիններից պարբերաբար ստացվող տեղեկությունների` նրանք, օգտագործելով կեղծ տվյալներ, թաքնվում են ՀՀ տարածքում:

Արթուր Կարագյոզյանի, Գրիգորի Երեմյանի, Էդուարդ Փաշյանի եւ Վլադիմիր Օհանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կամ զանգահարել 010-53-31-61, 010-56-48-21 հեռախոսահամարներով:

Արժեքավոր տեղեկություն հայտնող անձը կստանա դրամական պարգեւ:

Գաղտնիությունը երաշխավորվում է: