Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ագարակ-Ոսկեվազ ճանապարհին վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված  Ասյա   Շահինյանին, որը տեղափոխվել է  հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: