Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2012 թվականի հոկտեմբերի 26-ից գործարկվելու է «Մ-4 Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում (թունելի հարակից տարածք)` Սեւանից դեպի Դիլիջան ուղղությամբ նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նաեւ, որ ճանապարհի տվյալ հատվածում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 50 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: