Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր` հոկտեմբերի 23-ին դատարանի դահլիճից ազատել է Վահրամ Մարգարյանին, ով ըստ նոր մեղադրանքի, մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:
Զաքայան փողոցում 2011թ. օգոստոսի 2-ին տեղի ունեցած սպանության գործով Վահրամ Մարգարյանը դատապարտվել է 1 տարի երկու ամիս ազատազրկման, իսկ սպանության գործով ամբաստանյալ Բորիս Հակոբյանին դատապարտել է 11 տարվա ազատազրկման: Նշենք, որ Վահրամ Մարգարյանն արդեն բանտում անցկացրել է պատժաչափը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ռուսաստանաբնակ գործարար Խաչիկ Գալոյանի սպանությունը տեղի էր ունեցել 2011թ. օգոստոսի 2-ին Երեւանի Զաքյան փողոցում: Դրանից հետո ձերբակալվել էին Բորիս Հակոբյանը, ում մեղադրում էին զենք ձեռքբերելու մեջ, եւ Վահրամ Մարգարյանին, ում մեղադրում էին Գալոյանին սպանելու մեջ: Վահրամ Մարգարյանը դատաքննության ընթացքում կտրականապես հերքել է իր մեղսակցությունը սպանությանը: Օգոստոսի 28-ին կայացած դատաքննության ընթացքում Մարգարյանը նշել էր, թե առհասարակ որեւէ կապ չունի սպանության հետ եւ դրա մասին իմացել է գործով մյուս ամբաստանյալ Բորիս Հակոբյանից, այն էլ այն բանից հետո, երբ նա մեղայականով ներկայացել էր ոստիկանություն: Բորիս Հակոբյանը Խաչիկ Գալոյանին կասկածում էր Տոլյատի քաղաքում իր որդու` Տիգրան Հակոբյանի սպանության մեջ:
Նշենք, որ Վահրամ Մարգարյանը Բուդաշեպտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրն է:




























