Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ-Վեդի ճանապարհի 3-րդ կ/մ-ին վրաերթի է ենթարկել հեծանվով ընթացող տարեց մի տղամարդու:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:





























