Հոկտեմբերի 23-ին, ժամը 03.30-ին, Ազատության պողոտայի, Թբիլիսյան խճուղու եւ Պարույր Սեւակի փողոցի հատման մասում տեղադրված լուսացույցի սյանն է բախվել  «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենա: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 23-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել   «Ֆորդ-Տրանզիտ»  եւ   «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21074»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ին, Գյուրջյան եւ Այգեգործների փողոցների խաչմերուկում  «Օպել»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի: Վթարի հետեւանքով վարորդները եւ «Տոյոտա»-ի ուղեւորը ստացել են մարմնական վնասվածքներ եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների օգնությամբ տեղափոխվել հիվանդանոց:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.45-ին, Լուկաշինի փողոցում  իրար  են բախվել   «Ֆոլքսվագեն»   եւ  «Ռենո»  մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.35-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 15-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել, ինչի հետեւանքով երկու ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել   «ՎԱԶ-2121»   եւ  «Աուդի»  մակնիշի ավտոմեքենաներ: «Աուդի»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: