Լոռիի մարզում 60-ամյա Ս.Դ-ն, վարձակալելով «Ագնի» ռեստորանային համալիրը հանրային հաստատության հարմարեցված սենյակները, պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է իր ծանոթ մարմնավաճառներին: Լոռի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
60-ամյա Ս. Դ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. ապրիլ ամսին վարձակալելով «Ագնի» ռեստորանային համալիրը` մինչեւ 2012թ մայիս ամիսը 3000-ից 5000 դրամ վարձավճարով հանրային հաստատության հարմարեցված սենյակները պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է իր ծանոթ մարմնավաճառներին:
Քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը երկու կամ ավելի անձանց օգտագործելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով: Դատական առաջին քննությունը նշանվել է հոկտեմբերի 31-ին:




























