Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 45-րդ կմ-ում հոկտեմբերի 24-ին, ժամը 02.00-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 04.44-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Պեժո» մակնիշի 30 OL 005 պետհամարանիշի (վարորդ՝ 35-ամյա  Վահան Վահանյան) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչից Վ. Վահանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել: