Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը նոր տեղակալ ունի:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությունը, 15-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը եւ 4-րդ կետը` որոշում է կայացրել Արմինե Գեւորգյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ երեք ամիս փորձաշրջանով: