Նոյեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մեծամորի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեծամոր ճանապարհի 35-րդ կմ-ին տղամարդ է ընկած:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը հիշյալ  վայրում վրաերթի է ենթարկել 70-75 տարեկան անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:

Նույն օրը, ժամը 20.00-ին, բաժին է ներկայացել Ակնալիճ  գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` «ՎԱԶ-21213»  մակնիշի ավտոմեքենայով:

Կատարվում է քննություն: