Հավատալով կառավարության տված ցորենի սերմնացուի բարձր արտադրողականությանը, Արարատի մարզի գյուղացիներն այսօր հայտնվել են պարտքերի տակ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Անցյալ տարի կառավարությունը սերմնացու է բաժանել Արարատի շրջանի Սիսավան, Գոռավան, Արալեզ, Ոսկետափ եւ այլ գյուղերում՝ պայմանով, որ գյուղացիները պետք է տարվա վերջին երկու անգամ ավելի վերադարձնեն կամ 700 դրամ վճարեն մեկ կգ ցորենի սերմնացուի դիմաց։ Ցորենի բերքը, սակայն, նույնիսկ ցանածի չափը չի ապահովել, ուստի գյուղացիները հիմա լուրջ խնդրի առջեւ են հայտնվել։ Նույն տարածքում այս տարի կարկուտի պատճառով լուրջ վնաս են կրել խաղողագործները. Կառավարությունը եկել, հաշվարկել է, որ այդ վնասը 2 մլրդ դրամ է, սակայն որեւէ փոխհատուցում չի տրվել, եւ հիմա, «Ժամանակի» տեղեկություններով, Արարատի մարզի գյուղացիների մի մասը բանկերում պարտքերի տակ է»,- գրում է «Ժամանակը»։





























