Նոյեմբերի 13-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացուհու բնակարանի հյուրասենյակում դրված ծաղկամանից ոսկյա զարդեր են գողացել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է մեկ այլ գողություն կատարելու համար նույն օրը բերման ենթարկված, 1988 թ. ծնված Արման Հ.-ն:
Կատարվում է նախաքննություն:





























