Մեր երկրում երկրում մի շատ մեծ ու կարեւոր բան է աղավաղվել` ընտրող եւ ընտրակարգ հարաբերությունները, ընտրական մենթալիտետը: Այդ մասին այսօր` նոյեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է Նախախորհրդարան անունը կրող նոր կառույցի նախաձեռնող անդամ, թարգմանիչ-խմբագիր Սյուզան Սիմոնյանը:

Վերջինս նշեց, որ մայիսին կայացած ընտրություններին եղել է լրագրող Գայանե Առուստամյանի վստահված անձը թիվ 1 ընտրատարածքում, եւ ցավով արձանագրում է, որ տնետուն հանդիպումների ժամանակ շատ ընտրողներ գումար էին պահանջում: «Սա անչափ արատավոր մենթալիտետ եմ համարում: Բոլորս պետք է ահազանգենք այս մասին: Երկրում պետք է ստեղծել նոր ընտրական հարաբերություններ, եւ ձեւավորել ընտրողի մոտ նոր ընտրական մենթալիտետ, որովհետեւ առանց սրա երբեւէ չի կարող լինել լեգիտիմ ընտրություն եւ ձեւավորվել լեգիտիմ իշխանություն»,- նշեց Սյուզան Սիմոնյանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am