Հանրության համար այդպես էլ անհայտ մնացին «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» ապահարզանի բուն պատճառները։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Բոլոր դեպքերում, իրազեկ աղբյուրները պնդում են, որ պատճառը Րաֆֆի Հովհաննիսյանի երկակի խաղն ու հայտն էր՝ ներկայացված համապատասխան «տեղեր», որին առայժմ արձագանքել է միայն էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որպես միակողմանի «սեր»։

Իրազեկները պնդում են, որ դա կարելի է համարել միջնորդավորված պատասխան ԲՀԿ-քոչարյանական տանդեմից՝ առ Հովհաննիսյան։

Ըստ նույների՝ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կոնֆլիկտն սկսվել է այն ժամանակ, երբ Հայաաստանից ամերիկացի դեմոկրատների կուսակցության համագումարին մասնակցելու համար Նահանգներ են մեկնել Դավիթ Շահնազարյանն ու Խաչատուր Քոքոբելյանը։ Րաֆֆին ԲՀԿ-ի մորմոններ սիրող թեւի հետ սկսել է սեպարատ բանակցություններ, ինչը հակասել է ոչ միայն «Ազատ դեմոկրատների», այլեւ մնացյալների հետ նախնական պայմանավորվածություններին. Արդյունքում Րաֆֆիից պահանջվել է իր մանդատը զիջել Թեւան Պողոսյանին։

Րաֆֆին բոլոր դեպքերում մտածել է, որ անկախ այդ տրոհումից, մանդատի կորստից, Արեւմուտքն իր վրա կդնի «ստավկան», առաջադրվել է, որպեսզի այդ դիրքերից արդեն «բազարի» մեջ մտնի կողմերի հետ։
«Րաֆֆին երբեք չի վերածվի պրոյեկտի՝ ոչ արեւմտյան, ոչ էլ այլ կարգի»,- տեղեկացրին իրազեկները»,- գրում է «Իրատես de facto»-ն։