ՀԱԿ-ԲՀԿ առաջին հանդիպումը ՀԺԿ գրասենյակում էր։ Սա այն կուսակցության տարածքն է, որի անդամները Քոչարյանի պաշտոնավարման տարիներին բռնությունների ենթարկվեցին։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«Իսկ այսօր այնտեղ քաղաքական բանակցություններ է անցկացնում ԲՀԿ-ն, ասել է՝ նաեւ Վարդան Օսկանյանը՝ ընդդիմադիր «քուղերը» կապած։

«Ուղղակի մի տարածք է ընտրվել։ Դա կոնգրեսի տարածքը չէ, այլ նրա մաս կազմող կուսակցություններից մեկի։ ՀԺԿ-ից ոչ մեկ էլ չի մասնակցել։ Մենք ընդամենը կողմ ենք բանակցություններին։ Սակայն դրանցից տեղեկացված են այնքան, որքան դուք»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը։ Դուք Կաջակցե՞ք ԲՀԿ-ի հնարավոր թեկնածուին՝ հետաքրքրվեցինք։ «Էնպես եք ներկայացնում, իբր դաշինք են կազմել։ Ընդամենը բանակցություններ են»։ Ասել է՝ ՀԺԿ-ի գրասենյակը որպես չեզո՞ք տարածք է ընտրվել՝ հարցրինք։ «Կարող է այնտեղ ժուչոկներ չկան, դրա համար էլ ընտրվել է մեր գրասենյակը»,- կատակով նկատեց ՀԺԿ քարտուղարը»,- գրում է «Իրատես de facto»-ն։