Արտաքին գործերի նախարարությունում, նոյեմբերի 16-ին, տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, քննարկվել են կատարված աշխատանքները, առկա խնդիրները եւ ապագա ծրագրերը, հանձնաժողովի կանոնադրության մշակման, հանձնաժողովի կազմի ընդլայնման, Հայաստանի գործունեությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում առավել արդյունավետ դարձնելուն առնչվող հարցեր: