«Նոյ» հյուրանոցի սեփականատեր 51-ամյա Ա. Պ.-ն հյուրանոցի սաունան պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է Ս.Կ.-ին եւ Ա. Ի.-ին: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 51-ամյա Ա.Պ.-ն օգտագործելով երկու անձանց` Ս. Կ.-ին եւ Ա. Ի.-ին, 2012թ. մայիսին եւ հունիսին «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքում տեղակայված, իրեն պատկանող «Նոյ» հյուրանոցը եւ սաունան պարբերաբար տրամադրել է նրանց: Վերջիններս հաճախորդներին գրավել են դեպի տվյալ հաստատությունը: Այսինքն` Ա.Պ-ն կազմակերպել է առեւտուր եւ ստացել եւ գույքային օգուտ:

Քրեական գործ է հարուցվել 262-րդ  2-րդ մասի 5-րդ կետով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: