Վերջին շրջանում դանակահարության ելքով են ավարտվում նաեւ դպրոցականների միջեւ ծագած վիճաբանությունները: Նոյեմբերի 20-ին  նման դեպք է գրանցվել  Գորիսում:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 2 դպրոցում 11 եւ 12-րդ  դասարանի երկու աշակերտ  դպրոցի միջանցքում վիճաբանել են,  որի  ընթացքում 12-րդ դասարանցին դանակահարել է «հակառակորդին», ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ վնասվել է աշակերտի  սրունքը: Կատարվում է քննություն: