Հայաստանի բնակչությունը 2011թ. իր սպառողական ծախսերի 52,7 տոկոսն ուղղել է սննդամթերքի գնմանը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Այս ցուցանիշն արձանագրված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած «Պարենային ապահովություն եւ աղքատություն» անվանումը կրող պարբերական զեկույցում։ Որքան բարձր է սննդի վրա կատարվող ծախսը, այնքան ցածր է բնակչության բարեկեցության մակարդակը։ Ուշագրավ է, որ 2011թ. այս ցուցանիշն ամենաբարձրն է անցած չորս տարիների, այդ թվում՝ նաեւ ճգնաժամային համարվող 2009-ի համեմատ։ ԱՎԾ-ի հրապարակած այս զեկույցից պարզ երեւում է, որ 2011-ին աղքատները եւ հասարակության խոցելի խմբերը ավելի վատ են ապրել, իսկ հարուստները՝ ավելի լավ։ 2012-ի ցուցանիշները կամփոփվեն հաջորդ տարի»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























