Այսօր՝ հունվարի 27-ին Հոլոքոստի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հրեաների զանգվածային ոչնչացման զոհերի հիաշատակի միջազգային օրն է:
65 տարի առաջ Կարմիր բանակն ազատագրեց Օսվենցիմը՝ մահվան խոշորագույն նացիստական ճամբարը: Երբ պատերազմն ավարտվեց, դաշնակից երկրները որոշում կայացրին ճամբարը պահպանել՝ որպես մարդու նկատմամբ սարսափելի դաժան վերաբերմունքի վկայություն:
Մոտավոր տվյալներով, նացիստներին զոհ գնացին մեկուկեսից երկու միլիոն մարդ՝ աշխարհի երկու տասնյակ երկրների քաղաքացիներ: Դրանց զգալի մասը հրեաներ էին: Օսվենցիմում կայանալիք միջոցառումներին մասնակցելու է նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն:
Մոսկվայում հիշատակման արարողություններ են կատարվելու հրեական համայնքային կենտոնում, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքի բոլոր սինագոգներում աղոթքներ են հնչելու:
Առաջին անգամ միջոցառումներ են լինելու Կալուգայում, որտեղ հրեական համակենտրոնացման ճամբար կար, որն առաջինն է ազատագրվել նացիստներից:
2007թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բանաձեւ ընդունեց՝ դատապարտելով Հոլոքոստը եւ այն պատմական փաստ որակելով:




























