Արմավիր քաղաքի սուպերմարկետներից մեկում (անունը չենք նշում) վաճառում են չմակնշված եւ ջարդված ձու: Մակնշված ձվի կողքին (թե՛ պոլիէթիլենային փակ, թե՛ ստվարաթղթե բաց տուփերով) առկա է նաեւ որոշ քանակությամբ չմակնշված ձու՝ կճեպի զգալի աղտոտվածությամբ: Դրանց մեջ նկատեցինք երկու ջարդված ձու, որոնք, սակայն, վաճառքից չէին հանվում:
Այն, որ ձուն վաճառվում էր սառնարաններից դուրս, դեռ խնդիր չէ, քանի որ ձուն կարող է պահպանվել մինչեւ +20 ջերմաստիճանում (հավանաբար, այդ պահանջը սրահում պահպանված էր): Սակայն չքավորներին կես գնով վաճառելու համար ջարդված ձու պահելը (նույնիսկ եթե այդ նպատակով է պահվում) հեռու է բարեգործությունից:



























