ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբայեւը փետրվարի 14-ին երկօրյա այցով ժամանելու է Բաքու: Ադրբեջանից հետո նա մեկնելու է Հայաստան եւ Վրաստան: Նշենք,որ այս այցելությունը տարածաշրջանային է եւ ԵԱՀԿ նախագահողի պաշտոնը ստանձնելուց հետո Սաուդաբայեւը առաջին այցելությունը կատարելու է Հարավային Կովկաս:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հարավային Կովկասի երկրներ իրենց վերջին այցելոթյունից հետո մեկնել էին Ղազախստան՝ հանդիպելու ԵԱՀԿ գործող նախագահի հետ, որից հետո ժամանել էին Սոչի:




























