Թբիլիսիի բնակչության մեծ մասը՝ 76 տոկոս, դեռ ցանկանում է, որ Վրաստանը մտնի ՆԱՏՕ: ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի պատվերով անցկացված հետազոտության շրջանակներում հարցման են ենթարկվել 1500 հոգի, եւ հարցման հիմնական նպատակն է եղել՝ պարզել Թբիլիսիի բնակիչների վերաբերմունքը Դաշինքի նկատմամբ:

Հարցվածների 23 տոկոսը կարծում է, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը պետք է միտված լինի Եվրամիություն, 16 տոկոսը՝ ԱՄՆ: Վրացական զորակազմը Աֆղանստան ուղարկելը դրական է գնահատել հարցվածների 42,9 տոկոսը, իսկ 44,7 տոկոսը դեմ է արտահայտվել: Հարցվածների 34 տոկոսի կարծիքով, Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն խանգարեց ռուս-վրացական պատերազմը, իսկ 14 տոկոսը դրա պատճառը համարում է վրացական իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը: