«ՏաԹեւեր» ճոպանուղու ղեկավարությունը հայտարարում է, որ 1-ը դեկտեմբերի, 2012 – 1-ը մարտի, 2013 ժամանակահատվածում ճոպանուղին կաշխատի ձմեռային ռեժիմով: «ՏաԹեւերն» ուղեւորներներին կընդունի շաբաթ եւ կիրակի օրերին, ճոպանուղու համար աշխատանքային կլինեն նաեւ տոն օրերը:
«Ճոպանուղու բոլոր համակարգերը կարգաբերվել են, համապատասխանեցվել են ձմեռային պայմաններում աշխատանքի համար»,- ասել է «ՏաԹեւեր» ճոպանուղու նորանշանակ տնօրեն Վահան Մելիքսեթյանը:




























