Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի վերակազմավորման 18-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «18 տարի առաջ Հայոց ազգային բանակի վերակազմավորմամբ իրականացվեց հայ ժողովրդի բաղձալի` անկախ երկիր ունենալու երազանքը, որը ներկայումս հանդիսանում է մեր պետության ձեռքբերումների, կայունության և խաղաղության գրավականը:
Այսօր արդեն կարելի է հպարտությամբ արձանագրել, որ զինված ուժերում առկա են էական փոփոխություններ բոլոր ուղղություններում, և վստահ եմ, որ ոլորտի շարունակական բնույթ կրող բարեփոխումները լիարժեքորեն կապահովեն հայ զինվորի արժանապատիվ ծառայությունը, բարեկեցությունն ու մարտունակությունը:
Շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի ողջ անձնակազմին Հայոց բանակի օրվա կապակցությամբ և մաղթում եմ քաջ առողջություն, անկոտրուն կամք և նորանոր հաջողություններ այս պատասխանատու և պատվավոր գործում»:



























