Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում,  Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել  «ՎԱԶ-2121»   եւ  «ԶԻԼ ՄՄԶ-45021»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: