ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրամանով նոյեմբերի 30-ին աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի պետ Վարուժան Ղահրամանյանը: Այս մասին NEWS.am-ը տեղկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ի դեպ, Վարուժան Ղահրամանյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եղբոր որդին է:




























