Սահմանադրական դատարան դիմելու համար ստորագրահավաքին մասնակցել է 34 պատգամավոր: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ էր ընդամեը 24 ստորագրություն: Սահմանադրական դատարան պետք է դիմեն «ԱԺ Կանոնակարգ օրենքում» հակասահմանադրական համարելու այն կետը, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը հնարավորություն ունի վիժեցնել ընդդիմության արտահերթ նիստի նախաձեռնությունը:
Ստորագրահավաքին միացել են ՀԱԿ-ի, «Ժառանգության», ԲՀԿ-ի պաատգամավորները: Չեն միացել ՀՅԴ պատգամավորները: Ըստ Լ. Զուրաբյանի՝ ՀՅԴ-ն ունի այս հարցի լուծման այլ տարբերակ՝ սկզբից դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին; ԲՀԿ-ի մասնակցության վերաբերյալ Լ. Զուրաբյանն ասաց. «ԲՀԿ-ն այո տեսնում է, որ գտնվում ենք ընդհանուր շահերի եւ ընդհանուր փաստարկների դաշտում, որը շատ ողջունելի է : Ոչ իշխանական դաշտում ԲՀԿ-ն ունի բոլորից շատ մանդատներ եւ նման քայլերի համար իրենց աջակցությունն առանցքային է»:




























