ՀԱԿ-ի մաս կազմող «Ազատություն» կուսակցությունը դեկտեմբերի 23-ին համագումար է հրավիրել, սակայն դեռեւս համագումարի անցկացման համար տարածք չկա, քանի որ մի քանի կազմակերպություններ մերժել են տարածք տրամադրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, որոշ կազմակերպություններ լսելով իրենց կուսակցության անունը, տարածք չեն տրամադրել: «Բայց ներկա դրությամբ մի տեղ կա, որտեղ խոստացել են, որ տարածքը կտրամադրեն: Հուսով եմ կլինի»,- ասաց նա, իսկ հարցին, թե օրակարգում ինչ հարցեր են քննարկվելու, պատասխանեց.«Մի շարք հարցեր»:
Հրանտ Բագրատյանը հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկեց սպասել համագումարին: Դիտարկմանը, թե հնարավոր է ՀԱԿ-ի կազմից դուրս գալու կամ նախագահական ընտրություններին իր առաջադրման վերաբերյալ հարց քննարկվ իոսաց.«Կապրենք կտեսնենք: Դեկտեմբերի 23-ին բոլոր հարցերի պատասխանը կտրվի: Համագումարը կհավաքվի, ինքը կորոշի»:





























