«Էժանագին բամբասանք է, որին չարժե անդրադառնալ»,-  «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսպես է որակել այն լուրը, ըստ որի ինքը մանդատը վայր է դնելու։ «Վերջին օրերին տարածվել էր, որ Հակոբյանը պետք է հրաժարվի իր պատգամավորական մանդատից՝ ԱԺ-ում տեղը զիջելով Ստյոպա Սաֆարյանին:

Հակոբյանը երեկ հավաստիացրել է, որ դրա մասին ինքն առաջին անգամ մամուլից է լսել՝ հասկանալով, որ դա ընդամենը պատվեր է»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»։