Ստամբուլահայ նկարչուհի Քարոլին Ֆիշեքչին, ով հայտնի է էրոտիկ բնույթի արվեստի գործերով եւ սկանդալային հայտարարություններով, հերթական հարցազրույցում շարունակել է ավանդույթը։
Թուրքական Haberturk-ի հետ զրույցում Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուքի նախկին ընկերուհին՝ Քարոլին Ֆիշեքչին հայտարարել է, թե թողել է պոռնոֆիլմեր դիտելը։ Նկարչուհին նշել է, թե ինչու էր սկսել դիտել եւ ինչու այլեւս չի դիտելու պոռնոֆիլմեր։
«Թուրքիայում բավականին մեծ զանգված, այդ թվում եւ ինտելեկտուալները, սեռական հարաբերությունների մասին շատ բաներ պոռնոֆիլմերից են տեղեկանում։ Փակ հասարակություն ենք, որի պատճառով կա մի զանգված, ովքեր պոռնոֆիլմ են նայում, հետո այդ ամենը փորձակում են իրական կյանքում։
Սկզբից ինձ հետաքրքիր էր, թե մարդիկ պոռնոֆիլմերում ինչ են գտել, իսկ հետո ինձ հետաքրքրեց այդ ինդուստրիայի մեծությունը։ Այնուհետ ինձ զզվեցրեց, որ պոռնոֆիլմերում տեսարանները կրկնում են մեկը մյուսին։ Ես զգացի, որ ինձ ավելի են ձգում չերեւացող, բայց զգացմունքային բաները։ Բացի այդ, պոռնոն սեր չի սովորեցնում, իսկ ես սիրո մարդ եմ»,-ասել Քարոլին Ֆիշեքչին։
Նշենք, որ ստամբուլահայ Քարոլին Ֆիշեքչին 2003-ին ավարտել է Ստամբուլի Միմար Սինան գեղեցիկ արվեստների համալսարանի նկարչության բաժինը։
Քարոլին Ֆիշեքչին բազմիցս հայտարարել է, թե ինքն ազգությամբ հայ է եւ մկրտված քրիստոնյա։
Ներկայացնում ենք Քարոլին Ֆիշեքչիի ստեղածգործություններից մի քանիսի լուսանկարները։

































