Մոսկվայում Ալֆա բանկից հեռացվել է call-կենտրոնի աշխատակիցը, բանկի հաճախորդին անպատվելու համար։ Այս մասին, lenta.ru-ի փոխանցմամբ, հայտնել է բանկի գլխավոր գործառնական տնօրենի տեղակալ Եվգենի Սավենկոն՝ Forbes ամսագրին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ միջադեպի մասին տեղեկացել է «Живой журнал» կայքի բլոգերից մեկում, որտեղ բանկի տուժած հաճախորդը գրել է բանկի աշխատակցի անհարգալից վերաբերմունքի մասին։ Բանկի փոխտնօրենը հաճախորդից ներողություն է խնդրել, եւ նշել, որ մեղավոր աշխատակիցը կհեռացվի աշխատանքից։
Տեղեկացնենք, որ այս պատմությունը մեծ արձագանք է գտել։ Ալֆա բանկի հաճախորդ այլ բլոգերներ եւս դժգոհություն են հայտնել այդ բանկի սպասարկումից։




























