Վանաձոր համայնքի ավագանու վերջին նիստում ավագանին հաստատել է 2013թ-ի տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը՝ ավելացնելով նոր տուրք՝տեխնիկական հեղուկների եւ յուղերի վաճառքի հետ կապված (անտիֆրիզ): Օրենսդրությամբ սահմանվում է 60-60 հազար դրամ, քաղաքապետարանը սահմանել է 40 հազար դրամ:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանն ասաց, որ թիվը բավականին ցածր է նշված ապրանքների խոշոր վաճառքով զբաղվող խանութների համար: «Մեծ խանութների համար 40 հազար դրամը մի օրվա աշխատածն է, իհարկե կլինեն մանր կրպակներ, որոնք նաեւ կփակվեն»,-ասաց նա:
Դարբինյանի փոխանցմամբ` քաղաքում տեխնիկական հեղուկների վաճառքով քաղաքում զբաղվում է 52 օբյեկտ, ուստի եթե սակագինը հաստատվի, բյուջեն կավելանա 2 մլն 80 հազար դրամով:


























