Արմավիր քաղաքի խանութներից մեկում ջարդված ձվի վաճառքի խնդիրը, որի մասին ահազանգել էր NEWS.am-ը, լուծված է: Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության՝ Արմավիրի մարզային կենտրոնի աշխատակիցները, ահազանգից մեկ օր անց տվյալ խանութը ստուգվել է: Խանութի աշխատակիցները պարզաբանել են, որ ձուն նախատեսված չէր վաճառքի համար, և սրահում տեղադրված էր ժամանակավոր: Տեսուչների կողմից հանձնարարական է տրվել վաճառքի պայմաններին չհամապատասխանող ձուն վաճառքի համար նախատեսված տեղում չտեղադրել:

NEWS.am-ը շնորհակալություն է հայտնում Սննդի անվտանգության պետական ծառայությանը՝ ահազանգին արձագանքելու և միջոցներ ձեռնարկելու համար: