ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի հարցում զիջել է իր նախորդ Ջորջ Բուշին: Եթե 2003 թվականին Իրաքի դեմ պատերազմի սկզբում այն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի Կոնգրեսին ուղղված ելույթը լսել է 62 միլիոն մարդ, ապա այս տարի Բարաք Օբամայի ելույթը լսել է 14 միլիոնով պակաս մարդ` 48 միլիոն: Հատկանշական է, որ նախորդ տարվա փետրվարին Օբամայի ելույթի ունկնդիրների քանակն անհամեմատ մեծ է եղել, թեեւ այն չէր համարվում ուղերձ: Այն ժամանակ նրա ելույթը լսել է 52 միլիոն ամերիկացի: Այսպիսով, Բարաք Օբամային չի հաջողվել, գոնե այս հարցում, գերազանցել Ջորջ Բուշին, ինչը շատերը բացատրում են այն մեծ հետաքրքրությամբ, որը առկա էր՝ Իրաքի դեմ պատերազմ սկսել-չսկսելու կապակցությամբ:
Օբամայի՝ Կոնգրեսին ուղղված զեկույցը լսել է 48 միլիոն ամերիկացի, որը 14 միլիոնով
Հասանելի է
englishՏեղադրություն




























