Մոտակա ամիսներին շուրջ չորս հազար վրացի կարտաքսվի Լեհաստանից: Այսպիսի որոշման պատճառը վերջերս 200-ից ավելի օտարերկրացիներով (հիմնականում ռուսներով եւ վրացիներով) բեռնված Վրոցլավից դեպի Դրեզդեն գնացող ուղեւորատար գնացքի զավթումն է դարձել: Նշենք, որ այդ գնացքի ուղեորները նպատակ ունեին հասնել մինչեւ Ստրասբուրգ, որպեսզի բողոքեին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին՝ լեհական ճամբարների՝ բնակության համար անմարդկային պայմաններից:

Դեպքից հետո Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին երկրի արտաքին գործերի նախարարությունից պահանջել է երկրի փախստականների մասին ամբողջական եւ օբյեկտիվ ինֆորմացիա տալ:

Ներկա պահին, Լեհաստանի փախստականների ճամբարներում գտնվում են ավելի քան 4 հազար վրացի գաղթականներ, որոնց մեծ մասը ձերբակալվել է պետական սահմանն ապօրինի հատելու համար:

GeorgiaTimes ինտերնետային պարերականը նշում է, որ գաղթականների նպատակը եղել է ոչ թե Լեհաստանում ապրելը, այլ դեպի Գերմանիա եւ Եվրոպական միության այլ երկրներ արտագաղթելը: