Ուկրաինայի նախագահական ընտորություններին Տարածաշրջանների կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչը չի բացառում, որ այս տարվա մայիսին երկրում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն:

«Ես չեմ բացառում, որ արդեն այս տարվա մայիսին Ուկրաինայում անց կացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, եթե վերջինս ի վիճակի չլինի արդյունավետ աշխատել»,- հայտարարել է Յանուկովիչը Ղրիմի հանրային հեռուստառադիոընկերությանը:

«Ուկրինֆորմ» գործակալության հաղորմամբ ընդիմադիրն ասել է, որ նա իբրեւ վճռական մարդ, կցրի նախարարների կաբինետը, եթե «տեսնի, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայիս կազմը ի վիճակի չէ աշխատել»:

Միեւնույն ժամանակ քացաքագետներն այն կարծիքին են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Տարածաշրջանների կուսակցությանը անհրաժեշտ չեն, քանի որ արդեն իսկ այն Գերագույն ռադայի ամենամեծ կուսակցությունն է:

Սակայն հաղթանակի դեպքում Յանուկովիչի համար նոր կոալիցիա ստեղծելու խնդիր է առաջանում: կոալիցիայի Վերաձեւավորման մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել այն ժամանակ, երբ արտգործնախարար Յուրի Լուցենկոն հեռացվեց պաշտոնից:

Ռեգիոնների կուսակցության փոխնախագահ Բորիս Կոլեսնիկովը այս կապակցությամբ հայտարարել է, թե ներկա պահին դեռ վաղ է խոսել խորհրդարանում կոալիցիայի վերաձեւավորման մասին, եւ այդ հարցին պետք է անդրադառնալ միմիայն ընտրություններից հետո: